Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեսկզբից չկա ամիս, որ հանրային տրանսպորտում ծեծկռտուք, վարորդի ծեծ չլինի. փոխքաղաքապետ

Ապրիլ 21,2026 14:28 Share

«Հունվարից սկսած՝ դեռ մի ամիս չի եղել, որ ծեծկռտուքի միջադեպ, մասնավորապես՝ վարորդին ծեծի ենթարկելու դեպք չունենանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտում վերջին շրջանում իրար հաջորդող միջադեպերին:

Անդրադառնալով երեկ՝ ապրիլի 20-ին թիվ 8 ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքին՝ Գրիգորյանն ասաց՝ վարորդի վիճակը լավ է, տանն է:

Գրիգորյանը տրանսպորտում միջադեպերը չի պայմանավորում նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին հայտարարություններով, որով կոչ էր արել վարորդներին ներգրավվել ուղեվարձերի հավաքագրմանը:

«Աննորմալ թվերի էր հասել չվճարումները հանրային տրանսպորտում: Այն մարդիկ, որ հիմա ասում են՝ վայ, բռնություն վարորդի նկատմամբ, բայց այդ երեւույթը անընդհատ կա մեր հանրային տրանսպորտում, բա այդքան սրտացավություն մեր վարորդների նկատմամբ ո՞ւր էր: Այդ սրտացավությունը համեմված է քաղաքական շահով եւ էլի քաղաքական դիվիդենտներ հավաքելու ցանկությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930