Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնությունը ավելի շատ օտարերկրացիների առաջնություն է դարձել, քան Հայաստանի առաջնություն. Հենրիխ Մխիթարյան

Ապրիլ 22,2026 10:44 Share

Hayeli. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանում Corner հաղորդաշարի շրջանակում խոսել է Հայաստանի առաջնության մասին։ Նա նշել է, որ այս փուլում քիչ է հետևում Հայաստանի առաջնությանը՝ նշելով պատճառների մասին։

«Այո, հիմա քիչ եմ հետևում, քանի որ երեխաներիս հետ եմ այս պահին զբաղված։ Երկրորդն էլ՝ չեմ կարող հետևել այն առաջնությանը, որտեղ ամեն ակումբում միայն երեք հայ ֆուտբոլիստ է հանդես գալիս։ Ինձ թվում է, որ դա պետք է փոխվի, որովհետև այդպես ոչ մի տեղ չենք գնա։ Իմ ցանկությունն այն է, որ ավելի շատ հայերին հնարավորություն տրվի խաղալու, ինչպես որ եղել է իմ ժամանակ, երբ հանդես էի գալիս Հայաստանի առաջնությունում»,- ասել է Մխիթարյանը։

«Երբ ես էի խաղում Հայաստանի առաջնությունում, այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, միայն 3-4 օտարերկրացի ֆուտբոլիստ կարող էր հանդես գալ խաղադաշտում միաժամանակ։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան հայ ֆուտբոլիստ կար այդ ժամանակ տարբեր թիմերում, դա շատ լավ էր։ Ինձ թվում է, որ հիմա Հայաստանի առաջնությունը ավելի շատ օտարերկրացիների առաջնություն է դարձել, քան Հայաստանի առաջնություն։ Թեպետ այո, ես էլ եմ հիմա Իտալիայում օտարերկրացի խաղացող համարվում, բայց հասկանում եք, որ այստեղ այդ ամենը շատ ավելի ուրիշ է»,- նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930