Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այդքան ուժեղ եք, բարձաձայնեք հայ եկեղեցինների քանդման սրբապղծությունը. Մակար քահանա Գալամդարյան

Ապրիլ 22,2026 12:38 Share

Ադրբեջանի իշխանությունը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, Հայաստանի իշխանությունը չի կարող հանդուրժել այդպիսի սրբապղծություն եւ վստահաբար իր ձայնը կբարձրացնի, քանզի նրանք հանուն Հայ Եկեղեցու «շենացմանն» են միտված եւ ոչ թե քանդմանը։

Կամ էլ կլռեն եւ կլղոզեն, քանզի Ադրբեջանը ֆիզիկապես են քանդում Հայկական Եկեղեցիները, իսկ նրանք Հայաստանում ուզում են վարչականորեն կազմաքանդեն։ Էնպես որ իրենց ընթացքների ոգին նույն է։

Հ.Գ. Եթե այդքան ուժեղ եք, ՀՀ-ում գործող որեւէ այլ կրոնական կառույցի բարեկարգման օրակարգն էլ ներառեք նախընտրական ծրագրում եւ բարձաձայնեք հայ եկեղեցինների քանդման սրբապղծությունը։ Վախենում եք, որ դրսի քաղաքակիրթ եւ ոչ քաղաքակիրթ եւ հարեւան ուժերը ձեզ «ցավեցնող» ձեւով կնախատեն, իսկ Հայ Եկեղեցին քանզի ազգային եւ հայ ինքնություն կրող կառույց է, ապա դրսի քաղաքակիրթ ու հարեւան ուժերը, անգամ կարելի է ասել, ուրախանում են ձեր անօրինական եւ հակասահմանադրական քայլերով։

Տեր Մակար քահանա Գալամդարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930