Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Թադեի վանքում 72-րդ ամենամյա ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ՝ Իրանից և աշխարհի տարբեր երկրներից

Հուլիս 21,2026 13:10 Share

Սուրբ Թադեի վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի քան 3000 հայ, Իրանից և աշխարհի տարբեր երկրներից:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Չիֆթճյանն այս արարողության պատգամը համարեց Իրանում և ողջ աշխարհում խաղաղության ու անդորրի մաղթանքը:

Սուրբ Թադեոսը Քրիստոսի առաքյալներից էր, ով քրիստոնեություն քարոզելու նպատակով եկավ այս վայր և հենց այստեղ էլ թաղված է: Սուրբ Թադեի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել