Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին. Թուրքական մամուլ

Ապրիլ 23,2026 17:56 Share

Ermenihaber. Թուրքական «Kars Manşet» լրատվական կայքում հրապարկվել է «Մինչ Իգդիրում Ալիջան սահմանային անցակետը պատրաստվում է բացմանը, Կարսը սպասում է» վերնագրով նյութ։

Թուրքական աղբյուրը գրում է, որ Ալիջան սահմանային անցակետի «վերաբացման» աշխատանքները շարունակվում են մեծ թափով ու մոտենում են ավարտին։ Ալիջան սահմանային անցակետի մաքսային կետում, ենթակառուցվածքներում և ծառայողական շենքերում աշխատանքները մեծամասամբ ավարտվել են, և նպատակ կա անցակետը շահագործել այս ամսվա վերջին։

Նշվում է, որ տարիներ շարունակ փակված սահմանային անցակետի վերաբացման հետ մեկտեղ ակնկալվում է տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային ցանցերի ակտիվացում։ Իսկ Աքյաքա (Կարս) շրջանում գտնվող սահմանային անցակետի վերաբերյալ նշվել է, որ դեռևս որևէ կոնկրետ զարգացում չկա:

«Ա». լուսանկարում՝ Իգդիրի «ցեղասպանության թանգարան և հուշարձան»-ը՝ նվիրված թուրք «նահատակներին», որոնք, ըստ թուրքական պետական պատմագրության, իբր սպանվել են հայերի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և Թուրքիայում երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական բեռնատարները: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930