Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա Հայաստան առանց Փաշինյան»․ ով է աղմուկ հանած պաստառի հեղինակը. Factor

Ապրիլ 27,2026 14:02 Share

Factor.am-ը պարզել է, որ «Չկա Հայաստան առանց Փաշինյան» գրությամբ պաստառը տարածվել է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի տեսանյութից։ Մինասյանն այդ տեսանյութը հրապարակել է ապրիլի 25-ին։ Նա այլ քաղաքացիների հետ նշում էր «Քաղաքացու օրը» և մասնակցում «խորոված փարթիին»։

Factor.am-ը Սարիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ պաստառն իր կամ ՔՊ-ի կողմից է պատրաստվել։

«Քաղաքացին ինքնակամ սարքել է, երկու ամիս է կա, նո՞ր են տեսնում։ Իր սրտի ցանկությունն է, իր մտածելակերպն է»,- ասաց Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ պաստառը Ոսկեհասկ գյուղում է։

Ըստ նրա՝ գյուղի բնակիչներից մեկը, որը Ռուսաստանում է բնակվում, որոշել է վերադառնալ ծննդավայր, տուն կառուցել և բնակություն հաստատել Հայաստանում։ Այդ պատճառով էլ պաստառի վրա նաև «վերադարձ Հայաստան» գրությունը կա։

«Իր հայրենի գյուղում է, որտեղ պետք է ապրի Ռուսաստանից վերադառնալուց հետո։ Այդ պաստառի հեղինակն ինքն է, որը փակցված է շինարարների տնակի պատի վրա։ Տուն է սարքում»,- ասաց Մինասյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930