Լրահոս
Օրվա լրահոսը

Բավարարել են դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպությունների դիմումները

Ապրիլ 27,2026 19:01 Share

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 27-ի արտահերթ նիստում բավարարել է դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմում։

Այդ կազմակերպություններն են՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Արժանապատիվ սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունը, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։

Այսպիսով, վերոնշյալ երեք կազմակերպությունները հավատարմագրվել են ԱԺ հերթական ընտրությունները դիտարկելու համար։ ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ հավատարմագրել է թվով 12 տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն, և մեկ միջազգային կազմակերպություն՝ Միջազգային Հանրապետական ինստիտուտ(IRI)։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հավատարմագրման հայտ ուղարկել ԿԸՀ մինչ մայիսի 3-ը։ Վերջնաժամկետից հետո ինքնաշխատ համակարգը փակվելու է։

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930