Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկուսն էլ շատ կոռեկտ հայտարարություններ են արել»․ Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին

Ապրիլ 27,2026 21:50 Share

«Երկուսն էլ շատ կոռեկտ հայտարարություններ են արել։ Միջազգայնորեն ընդունված է, որ կառավարությունը ձևավորում է առաջին տեղ զբաղեցրած ուժը։ Քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, ուստի շատ շուտով իրենք կունենան այդ հնարավորությունը՝ պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին»,- «5 հարց հաջորդ վարչապետին» շարքի հերթական տեսանյութում  ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի «Առաջարկ Հայաստանին» թիմի ընտրացուցակը գլխավորող, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունների մասին, որ առաջիկա ընտրություններում պատրաստ են միանալ և իրենց ձայները տալ ամենաշատ ձայն հավաքած քաղաքական ուժին։

Իսկ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի՝ 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու ծրագրում Սամվել Կարապետյանը հետևյալ վտանգներն է տեսնում․ «Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանը՝ Գյոյչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրքացման վտանգն եմ տեսնում։ Բայց մի անհանգստացեք․ մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300 հազար աշխատատեղ՝ հայերի համար։ Նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար․․․ թմբուկ նվագելը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930