Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ավանեսյանը կալանավորվել է 2 ամսով՝ բանակում պաշտոն տալու վերաբերյալ հարցին դրական պատասխանի համար

Ապրիլ 28,2026 07:51 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանը կալանավորվել է 2 ամսով։ Այս որոշումը երեկ կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»:

Ըստ Հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրության` Արթուր Ավանեսյանը քաղաքացուն դրական պատասխան է տալիս, երբ նա հարցնում է՝ իրեն պաշտոն կտա՞ բանակում: Հրապարակված գաղտնալսման մեջ քվեի դիմաց փող տալու մասին ակնարկ չկա:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրել էր, թե որ արտահայտությունների համար են նրան ցանկանում կալանավորել. «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան: Համ աշխատանք ենք ունենալու (300.000 աշխատատեղ): Համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն): Համ մեր տունն ենք ունենալու – (20.000 մատչելի բնակարան)»:

Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներին ասել է, թե վտանգավոր մարտավարություն է որդեգրել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ փաստացի քրեականացնելով նախընտրական ծրագրերի ներկայացումը։

Պատգամավորի թեկնածու Արեգա Հովսեփյանի խոսքով՝ Ավանեսյանի տանն իրականացվել է խուզարկություն. «Խուզարկության ընթացքում որևէ առարկա քրեական վարույթին առնչվող չի հայտնաբերվել, ավելին՝ ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930