Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը. Իսրայելի նախագահի թռիչքը դեպի Աստանա տևել է 8 ժամ

Ապրիլ 28,2026 13:31 Share

Ermenihaber. Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը մեկնել է Ղազախստան։ Նրա թռիչքը տևել է 8 ժամ, քանի որ Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը։ Հերցոգի ինքնաթիռը ստիպված է եղել փոխել ու երկարացնել թռիչքուղին և հազարավոր կիլոմետրերով՝ Եվրոպայի ու Ռուսաստանի օդային տարածքով հասնել Աստանա։

Իսրայելի «12-րդ ալիք» հեռուստաընկերության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան թույլ չի տվել, որ Իսրայելի վարչապետի ինքնաթիռը թռչի իր օդային տարածքով։

Ըստ հեռուստատեսության՝ Թել Ավիվ-Աստանա չվերթը, որը սովորաբար կարող էր շատ ավելի արագ իրականացվել՝ օգտագործելով Թուրքիայի օդային տարածքը, այս հարկադիր շեղման պատճառով երկարաձգվել է։

Իսրայելի նախագահը սոցիալական ցանցում գրառում է կատարել և նշել, որ անվտանգ վայրէջք է կատարել Աստանայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930