Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի Մոնմարշե հրապարակում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում

Ապրիլ 28,2026 14:47 Share

Ապրիլի 23-ին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետարանի մերձակա Մոնմարշե հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում:

Արարողությանը ներկա էին և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ավարտին հնչեցին նաև Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել