Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ձգձգվում արցախցիների քաղաքացիության դիմումների պատասխանները. media.am

Ապրիլ 29,2026 12:51 Share

Media.am. «Հրապարակ»-ը փետրվարի 20-ին գրել էր, որ Հայաստանի իշխանությունը արհեստականորեն խոչընդոտում է արցախցիների քաղաքացիության ստացման գործընթացը՝ նրանց «հակաիշխանական դիրքորոշման» համար։

«Ստուգված է»-ն փորձել է պարզել, թե ինչ խնդիրներ կան ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում և որոնք են դրանց պատճառները։

Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) այս տարվա փետրվարի 24-ին գրավոր հարցրել էինք, թե կա՞ն արդյոք արցախցիներ, որոնց քաղաքացիության դիմումները 2025 թվականի նոյեմբերից մինչ օրս քննվում են։ Փորձել էինք նաև հասկանալ՝ որքա՞ն էր քաղաքացիության տրամադրման միջին տևողությունը 2025-ից առաջ և որքան է հիմա, կա՞ն արդյոք ձգձգումներ և որո՞նք են պատճառները։

Նախարարությունը 30-օրյա ժամկետ էր խնդրել հարցմանը պատասխանելու համար, սակայն, միևնույն է, արձագանքել էր ժամկետի խախտումով՝ ապրիլի 13-ին։

ՆԳՆ-ն հաստատել էր, որ կան նախորդ տարվա նոյեմբերից դիմած արցախցիներ, որոնք մինչ օրս չեն ստացել քաղաքացիություն՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել 90-օրյա աշխատանքային ժամկետի պահպանմամբ։

Սակայն մեր հաշվարկը հակառակն է փաստում. 2025 թվականի նոյեմբեր ամսվա ցանկացած օրվանից մինչև 2026-ի ապրիլի 13-ը, հանած բոլոր ոչ աշխատանքային և տոն օրերը, 90 օրից ավել է։ Ստացվում է, որ այդ անձանց դեպքում օրենքով սահմանված առավելագույն ժամկետն արդեն սպառվել է։ Թե քանի նման դեպք կա, ՆԳՆ-ից չեն հստակեցրել։

ԹԱՐՄԱՑՈՒՄ (28.04.2026)  Մեր լրացուցիչ հարցմանն ի պատասխան՝ ապրիլի 27-ին ՆԳՆ-ն հայտնեց, որ 2025 թ. նոյեմբերին դիմած անձանցից 62-ի գործերը դեռևս քննարկման փուլում են։ Ուշացումը նախարարությունը հիմնավորել է թղթային գործերի մեծ ծավալով.

ԹԱՐՄԱՑՈՒՄ (28.04.2026)  Այդուհանդերձ, մեր կրկնակի հարցումից հետո, նախարարությունը տրամադրեց քաղաքացիություն ստացած փախստականների ամսական վիճակագրությունը 2025 և 2026 թվականների առաջին երեք ամիսների համար.

2025-ի հունվարին՝ 513, փետրվարին՝ 777, մարտին՝ 327 անձ։
2026-ի հունվարին՝ 1250, փետրվարին՝ 1600, մարտին՝ 1850 անձ։

Այսպիսով, թվերը փաստում են երկու հիմնական միտում. մի կողմից 2026-ի սկզբին նկատվում է քաղաքացիության տրամադրման տեմպերի էական աճ, մյուս կողմից պետական մարմինները չեն կարողանում ապահովել դիմումների սպասարկումը օրենքով պահանջվող 90-օրյա ժամկետում՝ իրենց հիմնավորմամբ` թղթաբանության մեծ ծավալի և ծանրաբեռնվածության պատճառով։

Գոհար Սարգսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930