Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը և Մարինա Պողոսյանը քննարկել են կենդանիների պաշտպանության ոլորտին և այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող հարցեր

Ապրիլ 29,2026 15:06 Share

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացառումը

Ապրիլի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վելես իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանին։

➡️Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների պաշտպանության ոլորտին և այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում արձանագրվող մտահոգիչ դեպքերին՝ կապված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, նրանց վնասելու, կենդանիների մասնակցությամբ ապօրինի մարտերի կազմակերպման և անցկացման ու այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ խնդիրների հետ։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացառումը միայն կենդանիների պաշտպանության հարց չէ, այլ նաև հասարակության արժեքային համակարգի, իրավագիտակցության և հանրային պատասխանատվության մակարդակի կարևոր ցուցիչ։
🚫Նման երևույթների նկատմամբ չպետք է լինել հանդուրժող, և անհրաժեշտ է ապահովել դրանց հետևողական կանխարգելում ու իրավական արձագանք։
➡️Պաշտպանը նաև կարևորել է, որ համայնքներում թափառող շների խնդիրը պետք է լուծվի անվտանգ և երկարաժամկետ մեխանիզմներով՝ համադրելով բնակիչների իրավունքները, անվտանգությունը, կենդանիների նկատմամբ պատասխանատու մոտեցումները և բացառելով դաժան վերաբերմունքի ցանկացած դրսևորում։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ոլորտում համակարգային և ինստիտուցիոնալ լուծումների մշակման անհրաժեշտությունը՝ ընդգծելով օրենսդրական կարգավորումների կատարելագործման, իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված հետևողական քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930