Իրավիճակի թարմացում՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ:
Կրկնակի նմուշառումերից արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։
Հորդորում ենք բնակիչներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն


















































