Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդուն չենք կարող թույլ տալ՝ իր եկամտից շատ պարտվի, եթե 20%-ի շուրջ կարաք բազար անեք` արեք, սխալ են գրել, չեմ ընդունում»․ Հայկ Սարգսյան

Ապրիլ 30,2026 11:03 Share

«Ինձ համար անընդունելի է, որ թույլատրելի չափ չլինի, ուրիշ բան, եթե կառավարությունն ասի՝ 20 տոկոս չլինի, թողնենք, որ 30 կամ 50 տոկոս մարդը պարտվի։ Բայց, որ շեմ չլինի, ինձ համար անընդունելի է։ Մարդուն չենք կարող թողնել, որ իր աշխատավարձից շատ պարտվի, կամ իր ամբողջ եկամուտը պարտվի, պետք է հստակ շեմ սահմանվի, եթե 20 տոկոսի շուրջ կարաք բազար անեք, բայց ուրիշ հարցով՝ չէ»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում իր ներկայացրած նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկներին անդրադառնալով՝ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հայկ Սարգսյան

Ասաց, որ «Վիճակախաղերի մասին օրենքում» բոլոր փոփոխությունների առաջարկներն իր համար ընդունելի են։ Առաջարկեց՝ «Շահումով խաղերի մասին օրենքն» այս պահի դրությամբ համարենք ընդունելի, հետագայում, եթե առաջարկություններ լինեն, կքննարկենք ու պարզաբանեց․ «Խնդիրը «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն է, որտեղ 5-րդ հոդվածում նշում ենք այն մարդկանց, որոնք չեն կարող մասնակցել խաղային գործունեությանը և նշվում է հետևյալ կերպ՝ օգտվում են պետբյուջեով իրականացվող սուբվենցիոն որևէ ծրագրից, որոնք չեն կրում տնտեսական կամ խթանիչ բնույթ, կապված են անձի սոցիալական վիճակի հետ։ Եկամտային հարկի գծով վերադարձվող գումարները նույնպես չեն օգտագործվել խաղալու նպատակով։ Չեմ հասկանում՝ ինչ է սա։ Սխալ են գրել, չեն ընդունում, պիտի խմբագրվի՝ եկամտային հարկի գծով վերադարձ ստացող անձինք նույնպես չեն կարող մասնակցել խաղերին»։

Առաջարկներից մեկը վերաբերում էր անձի եկամտի՝ որոշակի տոկոսով սահմանափակելուն, որտեղ կա անհամաձայնություն Հայկ Սարգսյանի և կառավարության միջև։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այս առիթով ասաց․ «Ըստ ամենայնի՝ դա այն կետն է, որտեղ կառավարությունն ու Սարգսյանը անհամաձայնություն ունեն։ Եթե այս պահին պարոն Սարգսյանը չի ընդունում, կարող ենք իր տեսքով անցկացնել, հետո առաջինից երկրորդ ընթերցում շարունակել քննարկումը։ Անհնար է դա կիրառելը, բայց պետք է մեր գործընկերների հետ քննարկենք, հասկանանք՝ ինչ լուծում ենք ստանում»։

Էդգար Զաքարյան

Հայկ Սարգսյանը պնդեց՝ իր առաջարկը՝ շեմ սահմանել, կիրառելի է, մասնավորապես՝ օպերատորի ներդրվելուց հետո աշխատելու է։

Հանձնաժողովն ընդունեց Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը։ Այն ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։ Մինչ այդ հնարավոր է փակ աշխատանքային քննարկում կազմակերպվի «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի հետ կապված։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930