Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկել եւ չենք քննարկում ադրբեջանցիների, Ղարաբաղի եւ Բաքվի հայերի վերադարձի հարցերը»

Ապրիլ 30,2026 16:40 Share

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ տեղեկություններ են շրջանառվում, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը Հայաստան էր ժամանել նաեւ այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցի շուրջ բանակցելու։

«Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Ես ուզում եմ ասել նաեւ, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաեւ Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են թեժացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Այդ թեմաների շահարկմամբ Հայաստանում նույն շրջանակներն են զբաղված, երբ տարբեր դրոշներ են ծածանում, խոսում են Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին։ Մենք ասում ենք՝ նման հարց պետք է չդրվի ընդհանրապես, այլ Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները պետք է բնավորվեն, տնավորվեն Հայաստանում։ Մենք արդեն ընդունել ենք նրանց, ում պետք է ընդունենք՝ խոսքը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների մասին է»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930