Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ»

Մայիս 01,2026 10:14 Share

ԱՄՆ–Իրան հարաբերությունների սրումը և Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը նոր ռիսկեր է առաջացրել ոչ միայն գլոբալ էներգետիկ շուկաների, այլև տարածաշրջանային էներգահամակարգերի համար։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե որքանով է պաշտպանված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը հնարավոր արտաքին ցնցումներից։

Սինխրոն համակարգ՝ ռիսկերով և վերահսկմամբ

Նախարարությունից 1 ամիս անց ստացված պատասխանի համաձայն՝ «Հայաստան-Իրան միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի միջոցով ապահովվում է երկու երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի սինքրոն աշխատանքը», իսկ «հաճախականության առաջնային կարգավորումն իրականացվում է իրանական առավել հզոր էներգահամակարգի կողմից»։

Սա նշանակում է, որ Հայաստանի էլեկտրական համակարգը, ցանցերի հաճախականությունը, որոշակի կախվածություն ունի Իրանի համակարգից։ Այդուհանդերձ, պաշտոնական պարզաբանմամբ՝ ռիսկերը գնահատվել են, և առկա են հակազդման մեխանիզմներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031