Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Նշվում է, որ Էրդողանին Երևան գնալու հրավեր է ուղարկվել. թուրքական մամուլն անդրադարձել է՝ Էրդողանի հնարավոր մասնակցությանը ՀՀ-ում գագաթնաժողովին

Մայիս 01,2026 10:46 Share

Ermenihaber. Թուրքական ԶԼՄ-ները լայնորեն անդրադարձել են մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ուղարկված մասնակցության հրավերին։ Հրապարակումներում նշվում է, որ Էրդողանին Երևան գնալու հրավեր է ուղարկվել և Թուրքիան նախկինում 3 անգամ մասնակցել է այդ գագաթնաժողովներին։

Անդրադառնալով հրավերի նշանակությանը՝ հրապարակումներում, ընդգծվում է, որ սա տեղի է ունենում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանի չմասնակցելու դեպքում Թուրքիան այլ մակարդակով ներկայացված չի լինի, քանի որ կանոնները թույլ են տալիս միայն երկրների առաջնորդների մասնակցություն։

Նաև հիշեցվում է Էրդողանի մասնակցության պատմությունը. նա ներկա է գտնվել Պրահայի (2022), Բուդապեշտի (2024) և Տիրանայի (2025) հանդիպումներին, սակայն բաց է թողել Իսպանիայում, Մոլդովայում, Մեծ Բրիտանիայում և Դանիայում անցկացված գագաթնաժողովները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031