Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Արցախցի գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ»

Մայիս 01,2026 11:22 Share

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, առանց անուններ տալու հայտարարեց, որ այն գործարարի նկատմամբ, որի Սևանա լճի ափին գտնվող առանձնատան մի հատվածը քանդվել է դատախազության պահանջով, նրան առնչվող «փողերի լվացման վարույթ կա»։ Թե ով է այդ գործարարը և ինչ կարգավիճակ ունի, դատախազը չմանրամասնեց, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է արցախցի գործարար Արման Հակոբջանյանին, որի վերաբերյալ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պաշտոնական հաղորդում է ներկայացվել դատախազություն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա դեկտեմբերի 30-ին հաղորդում է ներկայացվել Վելես իրավապաշտպան ՀԿ-ի կողմից գլխավոր դատախազին։ Այն վերաբերում է «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ից գումարների հափշտակման և դրանք ՀՀ-ում հետագա օրինականացմանը»։

Փաշինյանը հյուրընկալվեց գործարարին՝ հիանալով նրա 180 հա դեղձի այգիներով

Սակայն այս պատմությունն ունի նաև ակնհայտ քաղաքական շերտ։ 2026 թվականի ապրիլի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արմավիրի մարզ, որտեղ շրջել էր Արման Հակոբջանյանին պատկանող «խելացի այգիներում»։

Այցի ընթացքում Հակոբջանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար «մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով», իսկ մնացածը իրականացվել է պետական աջակցության՝ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։

Այս ֆոնին քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է, որ նման բարձր մակարդակի այցերը կարող են դիտարկվել որպես հովանավորչության ազդակ։ Սակայն նույն ժամանակահատվածում Աննա Վարդապետյանի հայտարարությունը ԱԺ-ում հստակ ուղերձ էր պարունակում՝ օրենքի առաջ արտոնյալներ չեն լինելու։

Եվ այս իրավիճակում ձևավորվում է հակասական պատկեր․ մի կողմից՝ ծանր մեղադրանքներ՝ հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ, մյուս կողմից՝ գործարարի հրապարակային ակտիվություն և բարձր մակարդակի քաղաքական այցեր։

Եթե դատախազության հայտարարությունը հետևողական լինի, ապա այս գործը կարող է դառնալ ցուցիչ՝ արդյոք Հայաստանում իսկապես բացառվում է քաղաքական հովանավորչությունը, թե ոչ։

Մի բան, սակայն, մնում է առանցքային․ եթե ներկայացված կասկածները հաստատվեն իրավական կարգով, ապա խոսքը լուրջ հանցագործությունների մասին է, և այդ դեպքում պատասխանատվությունը պետք է լինի անխուսափելի՝ անկախ որևէ կապից կամ հանգամանքից»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031