ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկեց 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցման հարցը։ Նկատենք, որ նիստը նախատեսված ժամից՝ 15 րոպե ուշ սկսեց։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը օրակարգը ներկայացնելուց հետո, «Քոչարի ազգային վերածնունդ ու ազգային զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը փորձեց պարզել, թե ինչու իրեն չեն հրավիրել։ ԿԸՀ նախագահը պարզաբանեց կանոնակարգը, որ քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչներին են հրավիրում։
Արտակ Սարգսյանի խոսքով՝ օրենքի խախտում չկա, որ ինքը եւ կուսակցության առաջնորդն է, եւ լիազոր ներկայացուցիչը։ «Դուք լռեք, պարոն Սարգսյան»՝ ԿԸՀ նախագահը հորդորեց Արտակ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում «Քոչարի ազգային վերածնունդ ու ազգային զարթոնք» կուսակցությանը 48 ժամ էր տրամադրել՝ փաստաթղթերում առկա անճշտությունները շտկելու համար։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































