Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը պնդում է, որ ԿԸՀ-ն չի ապահովում իրենց համար հավասար ու արդար պայմաններ

Մայիս 01,2026 09:47 Share

«Ձեր պարտավորությունն էլ այն է, որ մեզ տրամադրեք հավասար պայմաններ, ինչը չեք ապահովում։ Մեզ հնարավորություն չեք տվել հաշիվ բացելու։ Պետական բանկ բացեիք։ Մենք պահանջում ենք ողջամիտ ժամկետ»,-ապրիլի 30-ին կայացած ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նիստում ԿԸՀ-ն քննարկեց առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաթեթներում տեղ գտած անճշտություններն ուղղելու նպատակով քաղաքական ուժերին ժամանակ տալու հարցը։

Ըստ Արտակ Սարգսյանի, առաջիկա ոչ աշխատանքային օրերին չեն հասցնի հաշվեհամար բացել, ինչին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը առարկեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն հաշիվ բացելու հնարավորություն կտա։

«Դուք արդեն անցնում եք քաղաքական ելույթի, ԿԸՀ-ում եք, այստեղ չեք կարող քաղաքական ելույթ ունենալ։ Դուք ԿԸՀ-ից դուրս կարող եք Ձեր քաղաքական մոտեցումներն ու ծրագրերը ներկայացնել»,-ասաց Վահագն Հովակիմյանը։

Նիստի ընթացքում թեժ լեզվակռիվ սկսվեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ու Արտակ Սարգսյանի միջեւ։ Վերջինիս խոսքով՝ փաստաթղթերը հանձնելու ժամանակ ԿԸՀ-ի քարտուղարն իրեն ասել է, որ այդ հարցը կլուծվի, իսկ եթե չլուծվի՝ ապա անձնական հաշվից կվճարեք։

«Թույլ կտա՞ք մեր նիստին մենք էլ ելույթ ունենանք։ Ես նման բան չեմ ասել, Դուք ասել եք՝ կարո՞ղ է դա հետո համարվի խնդիր։ Ձեր հարցը կոռեկտ էլ չէր ու նաեւ չէր վերաբերում մեզ, ոչ գրագետ ձեւակերպված հարց էր, ես էլ ասացի՝ կարող է, դա մեր խնդիրը չի, որովհետեւ Դուք, քանի որ կուսակցության անունից վճարում եք կատարելու, Դուք արդեն կարող է գործ ունենաք ԿԿՀ-ի հետ։ Եթե Ձեր անձնական հաշվից վճարեք գրավը, մենք դա կընդունենք, որ Դուք վճարել եք գրավ։ Մենք խորհուրդ ենք տալիս կուսակցություններին վճարել իրենց հաշվից հետեւյալի համար՝ երբ հետ ստանան գրավը, խնդիր չունենան։ Մենք գրավը փոխանցում ենք կուսակցությանը, դա կուսակցության գումարն է։ Դուք հարցրել եք, թե կարո՞ղ եք Ձեր անձնական հաշվից վճարել գումարը, ես էլ ասել եմ՝ կարող եք, ինձ տվել եք մի հարց, որը մեր ինստիտուտի հետ կապ չունի»,- իր հերթին նշեց Արմեն Սմբատյանը։

 

Արտակ Սարգսյանը շարունակ պահանջում էր՝ որ արդար ու հավասար պայմաններ ապահովվեն։ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն առաջարկեց Արտակ Սարգսյանին զրկել ձայնի իրավունքից։ «Անարդարությո՞ւն չէ, որ մեզ գովազդային վահանակներ չեք տվել»,-իր բողոքը շարունակեց Արտակ Սարգսյանը։

ԿԸՀ նախագահը Սարգսյանին առաջարկեց լքել նիստերի դահլիճը։ Վերջինս մնաց անդրդվելի ու Վահագն Հովակիմյանը դահլիճ հրավիրեց ոստիկաններին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031