«Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, արդեն երկու տարի է, ինչ որեւէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջեւ խաղաղությունը։ Եվ սա առաջին անգամն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով։ Բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն այնտեղ կանցկացվի։ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ հյուրընկալելու այս գագաթնաժողովները»,- ասաց նա։
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Փաշինյանը նշեց, որ այս գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Թուրքիայի փոխնախագահը։ Նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբեւէ այցելել է Հայաստան։ Նա այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարեց։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































