Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր ալիքում պատմել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման տպավորությունների մասին:
«Լավ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհակալ եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հրավիրելու համար։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 24 տարվա ընթացքում։ Կարևոր է, որ մենք վերսկսում ենք ակտիվ երկխոսությունը մեր երկրների միջև։
Քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անվտանգության ոլորտի մարտահրավերներն ու սպառնալիքները։ Ես տեղեկացրել եմ իրական խաղաղության հասնելու ուղղությամբ տարվող դիվանագիտական աշխատանքի մասին։
Խոսել ենք նաև տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել արդեն այս տարի Կիևում»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ News.am-ի


















































