«Ակն ընդ ական վավերագրողների համայնք» ՀԿ-ի նախագահ, «Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակի» համահիմնադիր, Հանրային դաշինքի անդամ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Առավոտյան վազքից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցեցի.
”Monsieur Macron, J’accuse..!
France should not support a person who commits Genocide to its own people.”
«Պարոն Մակրոն, ես մեղադրում եմ…
Ֆրանսիան չպետք է աջակցի մարդուն, որը ցեղասպանում է իր իսկ ժողովրդին»:
Այսօր Մակրոնը գնում է ցեղասպանության որբաքաղաքից հառնած Գյումրի:
Մենք մակագրություններ մուրացող ազգ չենք, մենք Երկիր մոլորակին պիտանի ենք մեր փորձով ու կամքով:
Կարդացեք նաև
Գյումրին ասելիք ունի, ոչ թե խնդրելիք»։
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանն անձամբ նամակ փոխանցեց Մակրոնին՝ անհետ կորածների ծնողների անունից. «Նամակում մենք խնդրում ենք, որ ինքը բանակցի Ալիևի հետ, որ տեղեկություններ ստացվեն, թե որտեղ են մեր անհայտ կորած որդիները, որ բարձրաձայնի հարցը»։


















































