«Վերջին տարիներին մենք նոր փուլ ենք թեւակոխել, նաեւ պաշտպանության ոլորտում ենք գործընկերություն հաստատել։ Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի ամրապնդում է այս համագործակցությունը»,- Նիկոլ Փաշինյանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունից հետո ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի զինված ուժերը եւ ամրապնդել ինքնիշխանությունը։ Եվ, կարելի է ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարեւոր հենասյունն է։ ԲՏԱ նախարարությունը Պաշտպանական նորարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր ստորագրեց այսօր, որը թույլ կտա նոր ուղղություններ բացել այս ոլորտում»,- հավելեց Մակրոնը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Մեր գործընկերությունը հիմնված է նաեւ կրթության, գիտության, մշակույթի, ժառանգության ոլորտներում»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































