Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մեր երկիրը այս մարդու բերած երեք պատերազմի ու ծնկի գալու շղթայից դուրս կգա». Նարեկ Կարապետյան

Մայիս 06,2026 16:36 Share

«Youtube-ում շատ եք տեսել այսպիսի գովազդ։ Երեք պատերազմ բերած մարդը կապույտ ֆոնի վրա, տակը գրած՝ «խաղաղություն»։ Մինչեւ հիմա չհրապարակված տարբեր հաշվարկներով՝ մենք 5-ից 6 հազար զոհ ենք տվել այս մարդու կառավարման ժամանակ։

Ու Սամվել Կարապետյանի նկարը՝ տակը գրված «պատերազմ»։ Սամվել Կարապետյանը Հայաստանում ու ընդհանրապես յուրաքանչյուր պատերազմի հետ ոչ մի կապ չի ունեցել ու չունի։ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Հայաստանը վերջապես նորմալ հարաբերություններ կհաստատի տարածաշրջանի երկրների հետ ու այս մարդու բերած երեք պատերազմի ու ծնկի գալու շղթայից մեր երկիրը դուրս կգա։

Սուտ տեղեկությունը տարածում է ՔՊ-ն, որպեսզի մեր հայրենակիցների մեջ վախ սերմանի պատերազմի հանդեպ, այն պատերազմի, որ ինքն է բերել»,- ուղիղ եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ հանրությանը ներկայացնելով Հանրային Հեռուստատեսության եթերով ՔՊ-ի ու իշխանությունների տարածած կեղծ տեղեկությունները։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031