Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն, քանի որ չկա երկրի քաղաքական ղեկավարություն». Արման Թաթոյանը՝ Վեդիում մանկապղծության դեպքի մասին

Մայիս 06,2026 23:55 Share

«Վեդիում 2 անչափահաս քույրերը կմնային արդարության սպասումով ու ինքնադատաստանի հույսով, եթե լրագրող Սյուզի Բադոյանն իր համարձակ պրոֆեսիոնալ աշխատանքով պետական մարմինների գործն իր վրա չվերցներ ու եթե փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը  և Վարդուհի Էլբակյանը բարձր պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեին:

Գործի հետ կապված զարգացումները կրկին համոզում են, որ մարդկանց իրական խնդիրները իշխանությունները մոռացության են տալիս, հատուկ անտեսում են` արհեստական սրտիկների, պաչիկների ու սելֆիների տակ թաքցնելով։

Այս զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն, քանի որ չկա երկրի քաղաքական ղեկավարություն:

Վեդիի քաղաքապետ կոկորդիլոսագետը զբաղված է «քաղաքական հակառակորդների» փնտրտուքով ու միայն «ցանկալի» կալանավորումների մասին ինֆորմացիաներից սոցցանցերում հրճվելով։

Դրա համար եմ ասում, որ մեզ քաղաքականություն է բերել ոչ թե պաշտոնի կռիվը կամ երազանքը քաղաքականությունում լինելու, այլ մարդկանց խնդիրները լուծելու կամքը, որ մարդիկ չմոռացվեն, հանցանքները չթաքցվեն, իրավապահ համակարգը չծառայի քաղաքական իշխանությանը, որ մարդն իմանա, որ անհնար է իր երկրում հանցանք կատարածը չպատժվի, որ ինքնադատաստանները բացառվեն, քանի որ պետական մարմինները ճիշտ տեղում են, որ փաստաբաններն ու լրագրողները ստիպված չլինեն ամեն օր կռիվ տալ, որ պետությունը կատարի իր գործառույթը:
Արդարությունը հենց դրա համար է գալիս։ Մենք բերելու ենք հենց այդպիսի արդարություն»։

 

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031