ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել «երկու անուղեղ ռուսաֆոբներ»՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկուն և Նիկոլ Փաշինյանին, պատասխանել է. «Ի՞նչ գիտեք ում մասին էր։ Գուցե նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին»:
«ՉԻ». Մի հատ խոսք կա. թքում ես վրան, ասում է՝ անձրև է գալիս: Լրիվ սրանք են:
Հաստատ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նկատի կունենար, եթե նրանք իրար հետ անգլերեն զրուցեին: Ընդ որում՝ զրուցեին Երևանում կայացած Եվրոպական ֆորումում:
Բայց ոնց որ թե այդ գագաթնաժողովում ոչ Քոչարյանն է եղել, ոչ էլ Սարգսյանը: Եղել են Փաշինյանն ու Զելենսկին, որոնք ռուսերեն իմանալով՝ կոտրված անգլերենով էին զրուցում:
Կարդացեք նաև
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում


















































