Լրահոս
Օրվա լրահոսը

Դուբայի Ջեմուլը, ապարանցի Անժոն Գազոն, Լազոն, Կռլեն, էս ինչ ֆենոմենալ կռուգ ունեք. Մեսրոպ Մանուկյանը հեգնեց ՔՊ-ականներին

Մայիս 07,2026 11:46 Share

«Քանի որ բնակիչներ-համատիրություն համագործակցության արդյունքում ամենաշատը տուժում է բնակիչը, իմ առաջարկն է, որ Երեւանի քաղաքապետարանն ունենա իր գործառույթը, գույքահարկը, որ թանկացել է, դրանից մի փոքր գումար հատկացվի, շենքերի տակի կոյուղատարերը սարքվեն… Թե չէ Երեւանն արդեն դարձել է ծաղրի առարկա, հենց անձրեւ է գալիս, լճեր են գոյանում: Ու քանի որ ՔՊ-ականներն ինձ շատ են ուրախացնում, ուզում եմ մի ուրախ պատմություն պատմել»,- Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Պարոն Փամբուխչյան, ես առաջարկել էի՝ ձեզ, գնանք քայլենք, բայց եկեք ու տեսեք, որ գնալ-քայլելու ժամանակ հրապարակ եկան ՔՊ-ի իսկանդերները… Ինձ վրա եկավ Դուբայի Ջեմուլը, նույն ինքը՝ եկեղեցու դեմ շրջիկ խմբի անդամը, իմ վրա եկել էր մի կին, որն ասաց, որ ապարանցի Անժոն է, թե ինչ կապ ունի ապարանցի Անժոն քաղաքի խնդիրների հետ, չգիտեմ…

Հաջորդն եկել էր Լիլյան, մեկնաբանությունների մեջ գրում էին՝ ոստիկան Գեւորգը 2 անգամ ֆռռաց, չհասկացա, թե որ կողմ, չկարողացա հասկանալ, թե ուր, հաջորդը իմ վրա եկել էր ՔՊ-ական Ժաննան, որը պնդում էր, թե Գանձասարը թուրքական է, Ղազանչեցոցը՝ ադրբեջանական: Հետո եկան Գազոն, Լազոն ու Կռլեն… Լազոն՝ քաղաքապետի տեղակալը, ով մի շաբաթ առաջ էլ, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր Մալաթիա, ներկայանում էր շարքային քաղաքացի, խնդրում էր՝ ձեր դոշի քարտեզից ու ասում էր՝ ուզում եմ գրկել ձեզ… էս ինչ ֆենոմենալ կռուգ ունեք»,- հեգնեց Մեսրոպ Մանուկյանը։

Ավագանու նիստն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031