Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով եմ՝ Գևորգ Մելքոնյանի հանկարծամահ լինելու պատճառները կդառնան պատշաճ և բազմակողմանի քննության առարկա. Ռոման Երիցյան

Մայիս 07,2026 15:26 Share

Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։

Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, որը ռուս բլոգեր Յուլիա Վլադիմիրի Մաքսիմովսկայի՝ Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծի (տարեց ու հիվանդ մարդկանց ծաղրի ենթարկելու, վիրավորելու և հրապարակային բռնություն գործադրելու, ավտոմեքենաները դիտավորյալ վնասելու, Երևան քաղաքի մշակութային արժեքները պղծելու, խանութներում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու) պատճառով մտել էր բլոգերի բնակության վայր, սափրել նրա մազերը և տեսագրության տակ պահանջել հրապարակային ներողություն խնդրել հայ ժողովրդից։

Գործը խուլիգանության մեղադրանքով դեռևս քննվում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Գևորգը նաև ակտիվ ընդդիմադիր էր, վարում էր քաղաքական մի շարք տելեգրամյան և այլ ալիքներ ու անթաքույց քննադատում գործող իշխանությանը։

Հուսով եմ՝ Գևորգի հանկարծամահ լինելու պատճառները կդառնան պատշաճ և բազմակողմանի քննության առարկա։

Ցավակցում եմ Գևորգի բոլոր հարազատներին ու ընկերներին՝ այս ծանր կորստի կապակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031