Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում է Վահագն Հովակիմյանը պահպանելու ազնիվ աշխատելու սկզբունքը

Մայիս 07,2026 15:44 Share

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի մայիսի 7-ին հրավիրված ասուլիսը սկսվեց նախընտրական քարոզչության կանոնները ներկայացնող տեսանյութով: Մինչ հարցերին անցնելը՝ ԿԸՀ նախագահը առաջարկեց այս տեսանյութը տարածել, որ շատերը տեղյակ լինեն։

Լրագրողներից մեկի այն հարցին, որ ԿԸՀ նախագահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ են նույնականացնում, ինքը կկարողանա՞ հանրային այս վերաբերմունքը փոխել, ի պատասխան Վահագն Հովակիմյանը մասնավորապես նշեց, որ ինքը երեքուկես տարի է, ինչ ղեկավարում է ԿԸՀ աշխատանքները, սակայն չի եղել մի դեպք, որ ինքը պաշտոնը անձնական առավելություն դիտարկի։

«Այո՛, ես ունեմ ընտանիք, մեծացել եմ ծառայողների ընտանիքում, ես որբ չեմ մեծացել։ Այո՛, ես շատ ընկերներ ունեմ, ես դաստիարակվել եմ «ազնիվ ապրելն է բարոյական» սկզբունքով»,-ասաց Վահագն Հովակիմյանը։

Այն դիտարկմանը՝ եթե կառավարող ուժը ճնշի նրան, ապա էլի ազնիվ լինելու սկզբունքը կպահպանի՞, թե՞ հրաժարական կտա՝ պատասխանեց. «Իշխանության ներկայացուցիչների անմեղության կանխավարկածը խախտեցիք՝ մեղադրելով, որ ընտրակեղծիք են անելու։ Ոչ, ես թույլ չեմ տա ոչ մեկը կեղծիք կատարի։ Ինձ ընտրել են գործող խորհրդարանի պատգամավորները ու այդ ժամանակ հայտարարել եմ, որ աշխատելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության, ու ոչ մի ընտրություն չի կեղծվելու»։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031