Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն էլ էր անպատասխանատու միտք երկնել և պատասխան տալու պահին փորձում էր օգտվել վաղեմության ժամկետներից. փաստաբան

Մայիս 07,2026 18:50 Share

Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում արձագանքեց այս գործի վերաբերյալ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ստերին:

«Աժ նախագահը դժգոհություն էր հայտնում, թե ինչու է հանրության մեջ տարածված այս գործի վերաբերյալ անվանումը՝ 18 արդարների գործ: Կարծես՝ այդ ամենը նյարդային ջղաձգումներ է առաջացնում գործի պատվիրատուների մոտ»,- ասաց Խուդոյանը:

Հետո Հովհաննես Խուդոյանն անդրադարձավ այս գործի կեղծված ապացույցներին ու թվարկեց մի քանիսը, որ իբր այս գործով անցնող անձինք փորձելու էին ավտոբուսներ այրել կամ որ Հրայր սարկավագը պլանավորում էր մարդ սպանել: Փաստաբանը արձանագրեց՝ քննչականից կամ դատախազությունից մի անգամ մի հայտարարություն չտեսան, որով կհայտարարեին, որ այս գործում նման տվյալ չկա, զգուշացում՝ ապատեղեկատվություն մի տարածեք. «Բացահայտ սուտ, որ կոչ է արվել հարձակվել ոստիկանության վրա: Մի նման անպատասխանատու միտք էր երկնել նաև ՀՀ վարչապետը, հետո դատարանում պատասխանատվության կանչվելուց վաղեմության ժամկետներից էր օգտվում, որ պատասխան չտա»:

Խուդոյանը պնդեց, որ առանց ապացույցների գործը դատարան են ուղարկել, իսկ օպերատիվ մարմինները մեկ տարի հնարավորություն են ունեցել գաղտնալսել ու հետևել, բայց չեն հայտնաբերել այնպիսի մի միջոց, որը պիտանի է ոչ միայն ահաբեկչության, այլև ավելի մեղմ հանցագործություն կատարելու համար. «Նրանց հայտնաբերածը եղել են գունավոր ծխեր ու և ամանորյա ճայտրուկներ»:

Խուդոյանը, որն իրականացնում է նաև Արմեն Ալեքսանյանի պաշտպանությունը, հայտարարեց, որ այս գործում միակ ապացույցը Արմենի պատրաստած ձվածեղն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031