«Ազատություն». Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, «Ազատությանը» հայտնել են գլխավոր դատախազությունից:
Սա Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործի հետքերով Արարատի մարզի իրավապահ համակարգում արդեն հինգերորդ պաշտոնանկությունն է:
Երեկ աշխատանքից ազատվել էին նաև՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը:
Արարատի մարզի Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին ահազանգեր ներկայացրել է Վեդիի դպրոցը դեռևս փետրվարին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































