Մեր երկիրն ունի շատ քիչ առևտրային գործընկերներ ու նրանց հետ հարաբերությունների խաթարումը մարդկանց հնարավորություն չի տալու արտագնա աշխատանքի մեկնել․ խորհրդարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀ քաղաքացիների վրա ինչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս ընթացքը, որն ուղեկցվում է տնտեսական բարդություններով։
«Արտագնա աշխատանքը ռիսկի տակ ենք դնում, մեր ամբողջ գյուղատնտեսական բերքը արտահանվում է, դա ռիսկի տակ ենք դնում ուղղակի մի քանի նկարի համար։ Շոուն լավ բան է, երբ դա վատ արժեք չունի»,-ասաց նա։
Ինչ վերաբերվում է հաջորդ վիճելի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հալյուցինագեն սնկերի օգտագործմանը, ինչի մասին հայտարարեց Սամվել Կարապետյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դատարան է դիմելու, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Դատարանը պետք է ուսումնասիրի։ Ինձ թվում է՝ բաց դատ պետք է լինի, դատարանը ուսումնասիրի՝ սունկ կերե՞լ է, թե՞ չէ, մեկ տոննա՞, թե՞ ինչքան ու որ պահերին է եղել։ Հուսով եմ՝ դա սունկ է (ծիծաղում է-Ն․ Գ)»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































