Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակը՝ մեր նախընտրական աշխատանքները կաթվածահար անելն է եւ մեր քաղաքական ուժի նկատմամբ թյուր կարծիք ձեւավորելը»․ Գոհար Մելոյան

Մայիս 08,2026 13:34 Share

«Ավելի քան 200 բերման ենթարկված մարդու մասին է խոսքը։ Մեր նախընտրական ցուցակից չորս թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Սա ընտրական գործընթացի հավասարության եւ բոլոր մնացած սկզբունքների խախտում է։ Շատ ակնհայտ է, որ իրավապահ մարմինները բացառապես քաղաքական շահ են սպասարկում»,- ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Գոհար Մելոյանը՝ տեղեկացնելով, որ որոշ դեպքերում անգամ թույլ չի տրվել բերման ենթարկված քաղաքացիների մոտ փաստաբանների մուտքը։

«Սա հերթական, նոր սահմանահատումն է՝ իրավունքների խախտման տեսանկյունից»,- ասաց նա։

Հարցը վերաբերվում էր «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ իրականացվող իրավական հետապնդումներին։

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ է կատարել։ Իրավապահները խուզարկել են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։ Ըստ կոմիտեի՝ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Հակակոռուպցիոն կոմիտեի այս հայտարարության մասով էլ Գոհար Մելոյանն ասաց՝ արդեն չի զարմանում, ամեն առավոտյան նման մի լուր լսելիս։

«Նպատակը՝ մեր նախընտրական աշխատանքները կաթվածահար անելն է եւ մեր քաղաքական ուժի նկատմամբ թյուր կարծիք ձեւավորելը»,-ասաց Գոհար Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031