Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ ընտրություն է՝ մի կողմում Ադրբեջանն է՝ Ալիևով ու իր Նիկոլով, մյուս կողմում՝ հայ ժողովուրդը և Հայաստանը. Սաղաթելյան

Մայիս 08,2026 20:44 Share

«Այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է, ու այդ ինքնության կրողն ու պաշտպանողը՝ Հայ Առաքելական եկեղեցին, վտանգված ու թիրախի տակ է: ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը՝ վտանգված, հանձնված օտարներին, որոնք ՀՀ վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնության դեմ»,- այսօր Էջմիածնում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ  ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ իրենց նախընտրական ծրագիրը կազմված է 6 սկզբունքներից՝ անվտանգ ու մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք և գիտություն. «Այս սկզբունքների հիման վրա մենք միասնաբար, այս թիմով, կտրելու ենք այս նվաստացման, ողբերգության, զիջումների շղթան ու միասին երկիրը դուրս բերենք այս իրավիճակից»։

Ըստ Սաղաթելյանի՝ այս օրերին որոշները կասկածի տակ են դնում «Հայաստան» դաշինքի նպատակները. «135 տարվա կենսագրություն ունեցող քաղաքական ուժը, մեր ժողովրդին հաղթանակներ բերած Ռոբերտ Քոչարյանը այլ մոտիվացիա չունեն, քան այս երկիրը ճգնաժամից դուրս բերելը: Մենք չենք գնում մանդատների կամ պաշտոնների հետևից, մեզ այս հրապարակ է բերել մեր ժողովրդի հանդեպ մեր պատասխանատվությունը, մեր անցյալի ու ապագայի հանդեպ պատասխանատվությունը»։

Հետո դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ Սաղաթելյանն ասաց, որ նրանց ընտրությունը շատ պարզ է. «Մի կողմում կանգնած են դավաճանները, մյուս կողմում՝ ազգային, պետական գործիչները: Մի կողմում կանգնած է եկեղեցին, մյուս կողմում՝ տիրադավները: Մի կողմում կանգնած են Արցախ հանձնածները, թուրքի առաջ ծնկի եկածները, մյուս կողմում՝ Արցախ ազատագրածները: Մի կողմում այլասերված բարքերն են, մյուս կողմում՝ ազգային արժեքներն ու ավանդույթները: Մի կողմում պատերազմը և պարտությունը, մյուս կողմում՝ հաղթանակ ու խաղաղություն բերողները: Մի կողմում Ադրբեջանն է՝ Ալիևով ու իր Նիկոլով, մյուս կողմում՝ հայ ժողովուրդը և Հայաստանը»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031