Լրահոս
Օրվա լրահոսը

Միասին փակելու ենք փաշինյանական պատերազմի, պարտությունների և նվաստացման էջը. Աննա Գրիգորյան

Մայիս 08,2026 19:30 Share

«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավն այսօր մեկնարկեց հանրահավաքով Էջմիածնից։

Դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը պատմական էքսկուրս արեց՝ հիշեցնելով, թե գործող իշխանություններն ինչպես եկան իշխանության ու ինչ դարձան իշխանության ութ տարիների ընթացքում.

«Ուղիղ 8 տարի առաջ սիրո ու համերաշխության լոզունգներով իշխանության եկան մի խումբ մարդիկ. ժամանակը ցույց տվեց՝ այդ սերն ու համերաշխությունը բաժին հասան Ալիևին ու Էրդողանին, իսկ մեր ժողովրդին բաժին հասան պառակտումն ու միմյանց նկատմամբ ատելությունն ու թշնամանքը:

Հիմա վերջինս Էրդողանից նվեր ստացած գիրքը կրծքին է սեղմում, իսկ Արցախի ջարդերի մասին գիրքը համարում սադրանք: Ժամանակին հպարտությամբ ասում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հիմա նույն ցինիկ հպարտությամբ ասում է՝ Արցախը Ադրբեջան է և վերջ: 8 տարի առաջ Շուշիում պար էր բռնում ու հետո Շուշին անվանում դժգույն ու դժբախտ:

Մի ժամանակ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և մյուսների հետ մի սեղանին հաց էին կիսում, իսկ այսօր, երբ մեր երկրում Ալիևը նրանց անվանում է ռազմական հանցագործ, չի համարձակվում նույնիսկ մի ծպտուն հանել, սա խայտառակություն է:

Ուղիղ 8 տարի առաջ մեր ժողովուրդը հպարտանում էր Արցախի հաղթանակով, իսկ այսօր մեզ ասում են, որ մեր հպարտության առիթը պետք է լինի Կիրանցի ճաքած պատը: 8 տարի առաջ կաթողիկոսի հետ սելֆիներ էին անում ու ասում՝ սա պատմական նկար է, իսկ հիմա ամոթալի պատերազմ են հայտարարել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, նույնիսկ ծրագրում կետ ունեն կաթողիկոսի հեռացման համար: Սա մենք թույլ չենք տալու»։

Աննա Գրիգորյանը խոստացավ, որ իրենց դաշինքը իշխանության գալու դեպքում ամեն ինչ անելու է՝ երկրում վերանա պառակտումն ու ներքին թշնամանքը, ՀՀ տարածքից հեռացնելու են թշնամական զորքերը և Հայաստան են վերադարձնելու Բաքվի բանտերում պահվող մեր համաքաղաքացիներին. «Միասին փակելու ենք փաշինյանական պատերազմի, պարտությունների և նվաստացման էջը և հեռացնելու ենք այս վախկոտ, Ալիևի խամաճիկ իշխանություններին»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031