Լրահոս
Օրվա լրահոսը

Օհանավանը և Կարբին այսօր ապացուցեցին՝ Հայաստանը արթնանում է, հունիսի 7-ին Պուտինը պետք է պարտվի. «Հանուն Հանրապետության»

Մայիս 09,2026 14:11 Share

«Հանուն Հանրապետության» կուսակցությունից հայտնում են․

«Մեր քարոզարշավը մեկնարկեցինք Օհանավանից ևԿարբիից:

Խոսեցինք ամենաանհանգստացնող խնդիրներից՝ անվտանգության, աշխատատեղերի, գյուղի զարգացման, կրթության, արժանապատիվ կյանքի և Հայաստանի ապագայի մասին։

Բայց ամենակարևորը՝ լսեցինք մարդկանց։ Լսեցինք նրանց անհանգստությունները, հույսերը, պահանջը՝ ունենալ պետություն, որը ծառայում է քաղաքացուն:

Օհանավանը և Կարբին այսօր ապացուցեցին՝ Հայաստանը արթնանում է, հունիսի 7-ին Պուտինը պետք է պարտվի, նրա էմիսարները պետք է ջախջախվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Թշնամու հետ հաշտ են, բայց հայոց մեջ առանց «ջախջախելու», առանց կոնֆլիկտի ասելիք չունեն։ Քաղաքական շառլատանների բնորոշ գծերից ա՝ անկախ ազգությունից, երկրից, ժամանակից․ առանց կոնֆլիկտ սերմանելու չեն կարող դեր խաղալ։

Պատասխանել