Լրահոս
Օրվա լրահոսը

Կարպիս Փաշոյանը՝ Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու կառավարության նպատակի մասին. «Հայ մարդը փորձակենդանի չէ, որ որեւէ տեղ չփորձարկված պիլոտային ծրագրեր անեն հայ մարդու վրա»

Մայիս 10,2026 23:53 Share

«Եթե ասում ենք ինքնիշխանություն, ինքնիշխանությունը Պուտինին հայհոյելով կամ Պուտինի վրա մուննաթ գալով չէ։ Ինքնիշխանությունը ատոմակայանի պես  հաստատություն ունենալով է։ Մենք եկել ենք ընդամենը զգուշացնելու, որ սա կարող է չլինել, եւ մենք կարող ենք կանգնել հերթական աղետի առաջ։ Այսօր իշխանությունը որոշում չի կայացնում, ձգձգում է։ Իսկ սա գինու փառատոն չէ, որ մեկ կամ երկու օրում անես։ Սրա համար պետք են մասնագետներ, ռեսուրսներ, ինչը հեշտ գործ չէ։ Պետք է կայացնել որոշում։ Եվ քաղաքական որոշում։ Հասկանում ենք, որ սա մասնագիտական շատ նեղ ոլորտ է, բայց մենք խոսում ենք քաղաքականության մասին, որը մեզ լավ տեղ չի տանում։

Հայ մարդը փորձակենդանի չէ, որ որեւէ տեղ չփորձարկված պիլոտային ծրագրեր անեն հայ մարդու վրա»,- այսօր Մեծամորի ատոմակայանի մերձակայքում իրականացված իրազեկման քարոզարշավի ընթացքում ասաց ԱԺ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Կարպիս Փաշոյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031