Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի տարիներ անց մենք չունենանք ատոմակայան, որը ինքնիշխանության, անկախության եւ մեր պետականության կարեւոր ատրիբուտներից է». Էդմոն Մարուքյան

Մայիս 10,2026 23:39 Share

«Լուսավոր Հայաստանը» Քարոզարշավի շրջանակներում իրազեկման ակցիա իրականացրեց Մեծամորի ատոմակայանի մատույցներում։

Առաջինը խոսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Այսօր մենք գտնվում ենք Մեծամորում՝ Հայաստանի Հանրապետության ամենառազմավարական օբյեկտի, ատոմակայանի մոտ։ Այս թեմայի մասին շատ ենք խոսում, շատ ենք մտահոգ, որովհետեւ ատոմակայանի կյանքը երկարացվել էր եւ հիմա էլ երկարացվել է։ Եվ եթե անցած տարի որոշում չկայացվեր նոր էներգաբլոկի կառուցման մասին, ապա տարիներ անց մենք ատոմակայան չենք ունենա։ Հիմա Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի տարիներ անց մենք չունենանք ատոմակայան։ Ինչպե՞ս է դա անում։ Որոշումը ձգձգում է, ասում է՝ քննարկում ենք Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, քննարկում ենք Ամերիկայի հետ, քննարկում ենք Ռուսաստանի հետ։ Եվ որոշում չի կայացնում։

Այստեղ շատ կարեւոր հանգամանք կա, որ ստրատեգիական խնդիրների վերաբերյալ որաշման չկայացումը նույնպես ամբողջությամբ ձախողում է, որովհետեւ այդ որոշման կայացումից է կախված, թե ապագայում մեր սերունդները կունենա՞ն Հայաստանի Հանրապետություն, որն ունի էներգետիկ ինքնիշխանություն, թե՞ կունենան Հայաստանի Հանրապետություն, որը կախված է, ասենք, Թուրքիայի էներգետիկայից, Ադրբեջանի կամ հարեւան այլ երկրների։ Հայաստանն այս առումով ինքնաբավ է, այս առումով շա՜տ շահեկան վիճակում է ի տարբերություն Ադրբեջանի, Վրաստանի։

Մենք որպես ուժ, որպես թիմ, որպես հայրենասեր մարդկանց խումբ, որն ասում է՝ պահպանեք ձեր ինքնությունը՝ քվեարկելով «Լուսավոր Հայաստանի» օգտին, ամեն ինչ անելու ենք, որ ատոմակայանի նոր էներգաբլոկը կառուցվի։ Եվ դրա վերաբերյալ շատ արագ որոշումը պետք է կայացվի հունիսի 8-ից հետո։

Մեզ սա է հուզում, մենք այս խնդրով ենք այսօր այստեղ։ Եվ ուզում ենք մեր ժողովրդին հիշեցնել, որ Հայաստանը տարբերվում է իր նախկին խորհրդային երկու հարեւաններից՝ ունենալով այս կարեւոր, ազդեցիկ ռազմավարական օբյեկտը, որը ինքնիշխանության, անկախության եւ մեր պետականության կարեւոր ատրիբուտներից է։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրենք կայացրել են որոշում՝ կառուցել մոդուլային ատոմակայան՝ երբեւէ չփորձարկված։ Հասկանում ենք, որ դա բարդ թեմա է, քաղաքացիները չեն ըմբռնում, թե որն է մոդուլայինը, որը՝ չմոդուլայինը։ Բայց մենք այստեղ ենք ձեզ իրազեկելու, որ այդ փոքր մոդուլային ատոմակայանը բավական չէ, որ ոչ մի տեղ չկա, բավական չէ, որ ինչ-որ տեղ փորձարկման մեջ է եւ ինչ-որ դեպքերում էլ կա սառցահատ նավի վրա։ Հայաստանը սառցահատ նավ չի, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանը պետություն է, որը չի ուզում իր հարեւաններից էներգետիկ կախվածության մեջ լինի»,- ասաց Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031