«Երբ Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ մեր թեկնածուն գրել, կարդալ, խոսել գիտի, ազնիվ չեն մեր հետ, էդ ցանկը չեն շարունակում: Նիկոլ Փաշինյանը հանձնել գիտի, կապիտուլյացիա ստորագրել գիտի, մանիպուլյացիա անել գիտի, ստել գիտի, ձեզ պատերազմով վախեցնել գիտի: Ամբողջ ցանկը հրապարակեք էլի, թե չէ գրել, կարդալով չեք զարմացնի»,- այսօր Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին:
Վարդանյանը անդրադարձավ նաև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսին, որի նախապատրաստման վերաբերյալ Փաշինյանն էր հրապարակումներ արել. «Երևի Ալիևից թույլտվություն են խնդրել, այս հինգ տարվա մեջ առաջին անգամ հասկանում են, որ ժողովուրդը ամենաշատը անվտանգության կարիք ունի: Չեն կարողանում բացատրել՝ էդ 8 միլիարդը, որ ավելացրել են արտաքին պարտքին, ինչ են արել: Ասում են՝ դե մայիսի 28-ին զորահանդես կանենք, ցույց կտանք մեր գնած զենքերը, մի քիչ էլ դրական իմիջ կստեղծենք, կասենք՝ անվտանգություն ենք ապահովում: Ժողովուրդ ջան, նախ խաբում են, էդ 8 միլիարդով զենք չեն գնել: Պաշտոնական թվերը, որ նայում ես, 1/3-րդն էլ չի կազմում: Մինչև հիմա չեն կարողանում պատասխանել՝ էդ 8 միլիարդը ի վերջո ինչ են արել: 8 միլիարդով հնարավոր էր քաղաքներ կառուցել, ատոմակայաններ… ամենակարևորը՝ հիշո՞ւմ եք՝ 2018-ին էլ ձեզ ՍՈՒ-եր ցույց տվեցին, շատ տպավորիչ էր:
Պարզվեց՝ դա մեր պատմության մեջ ամենաթանկարժեք սելֆին էր: Այդքան գումար տվել էին, որ սելֆի անեին: Հիմա ինչ երաշխիք ունենք, որ այն զենքն ու մեքենաները, որ անցնելու են հրապարակով, օգտագործելո՞ւ ենք, թե՞ ՍՈՒ-երի ճակատագրին են արժանանալու: Մեկը, որ մեզ 100 անգամ խաբել է, 101-րդ անգամ կարո՞ղ ենք վստահել: Ժողովուրդ ջան, եթե Նիկոլ Փաշինյանը գնի աշխարհի բոլոր զենքերը, եթե Նիկոլ Փաշինյանին վստահեն ՆԱՏՕ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի միացյալ բանակների ղեկավարությունը, նա մեկ է պարտվելու է, մեկ է կապիտուլյացիա է ստորագրելու: Ինքը ուրիշ բան չի պատկերացնում, չի պատկերացնում՝ ինչ կարելի է անել, որ կարելի է հաղթել, պաշտպանվել: Չի պատկերացնում՝ ոնց կարող է Ադրբեջանը մի բան ասի, ինքը չանի: Դրա համար մեզ ՆԱՏՕ-ի բանակն էլ լինի, չի փրկելու, եթե ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































