Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներն առաջարկեցին դատական նիստը հետաձգել կամ առնվազն ընդմիջել, քանի որ հարևան դատական նիստերի դահլիճում ևս դատական նիստ է նշանակված, որին պետք է մասնակցեն: Արամ Օրբելյանը նույնպես առաջարկեց ընդմիջել նիստը գոնե 1,5 ժամով: Դատավորն ասաց, որ նա չարաշահում է դատարանի համբերությունը, առաջարկեց մյուս դատական նիստին ներկայանալ և առաջարկել այն հետաձգել: Մի պահ դատական նիստերի դահլիճում կրքերը բորբոքվեցին: Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:
Տեսանյութն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք էր ներկայացվել սահմանադրական կարգը տապալելու համար, սակայն ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել նրան վերագրված հոդվածը: 2024-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը հնարավոր էր վերաորակել, ապա գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան:
Դատական նիստն ամբողջությամբ՝
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































