«Ինչ լինում է, հանրային ասում ենք։ Եթե մի բան դեռ հանրայնացման կարիք չունի, քննարկման փուլում է, ասենք, որ ի՞նչ լինի»,- լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է շշնջացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին, երբ ասում էր՝ թուրքերն ուզում են բացեն, սահմա՞նն են ուզում բացել, այսպես արձագանքեց Արարատ Միրզոյանը։
Լրագրողները խնդրեցին պարզաբանել՝ Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմն է, Արարատ Միրզոյանը բացասական պատասխան տվեց․ «Չէ, չէ, բայց դա էլ է մի օր լինելու, վստահ եմ։ Այս անգամ խոսքը մի փոքր այլ բանի մասին էր։ Հենց բացահայտելու պահը գա, հանրային կասեմ։ Լավ բաների մասին է խոսքը»։
Երրորդ երկրների քաղաքացիների՞ համար է սահմանը բացվում, Արարատ Միրզոյանը ծիծաղով պատասխանեց․ «Ինձ թվում է՝ մի քիչ շատ եք խորացել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































