Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են դեղերի ոչնչացման գործընթացին առնչվող հարցեր

Մայիս 12,2026 17:50 Share

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վանիկ Օհանյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն էր:

Քննարկմանը մասնակցում էին Առողջապահության եւ Շրջակա միջավայրի նախարարությունների, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ: Քննարկվել են դեղերի ոչնչացման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Քննարկման մասնակիցները նշել են, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ համապատասխան կառույցներում առարկություններ չկան:

Օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի սահմանել եւ հստակեցնել բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողման կարգը, ինչը կնպաստի օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված կամ ժամկետանց դեղերից հնարավոր բաշխման դեպքերի նվազեցմանը կամ բացառմանը: Նաեւ նախատեսվում է, որ նշված գործառույթները վերահսկողությունը կդարձնեն առավել համապարփակ եւ արդյունավետ:

Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչնչացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տեսչական մարմնին սահմանված ժամկետում տրամադրելը հնարավորություն կտա վերահսկելի դարձնել ոչնչացման գործընթացը, կապահովի գործընթացի իրականացման թափանցիկությունը, կկանխի հնարավոր ոչ իրավաչափ գործողությունների իրականացումը:

Քննարկման ժամանակ պարզաբանվել է՝ նախատեսվում է, որ վերոնշյալ դեղերի ոչնչացումը սահմանված կարգով պետք է իրականացնեն լիցենզավորված ընկերությունները, մասնավորապես, դեղերի ոչնչացումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի պարզ երեւա տուփում եղած դեղը: Նախատեսվում է նաեւ, որ դեղերի ոչնչացման գործընթացին պետք է ներկա լինի տեսչական մարմնի ներկայացուցիչը, իսկ գործընթացը՝ տեսաձայնագրվի:

Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը հայտնել է, որ օրենսդրական նախաձեռնությունը նախատեսվում է սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031