Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բացում ենք մարդկանց աչքերը, շատ շուտով լուրջ փոփոխություններ ենք բերելու»․ Սամվել Կարապետյան

Մայիս 12,2026 18:35 Share

«Սյունեցիներին կասեմ, որ շատ մտահոգ չլինեն, չվախենան, շատ քիչ ժամանակ է մնում, և այն վտանգները, որոնք այս իշխանությունը համառորեն բերում է սյունեցիների համար, մեկ ամսից դրան վերջ ենք տալու»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, որ Սյունիքի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ պարզվել է՝ սյունեցիները մտահոգ են։

«Ինձ մտահոգեց, որ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, թե մեր հայկական տարածքների ինչ-որ մաս ադրբեջանական են։ Դա նշանակում է՝ զիջողական քաղաքականությունը շարունակվում է, միակողմանի զիջումներ են անելու, այս մարդիկ չեն հանգստացել։ Չնայած, որ նրանք բացարձակ սուտասաններ են, մարդկանց կերակրում են ստերով, բայց մեկ-մեկ ճիշտ էլ են խոսում։ Ես այդ հայտարարությունը համարում եմ հազվադեպ ճիշտ խոսույթ, որն իրենք արեցին հենց Սյունիքում։ Ամենավտանգավորը դա է, որ արեցին հենց Սյունիքում։ Բայց նորից եմ ասում՝ այդ ժամանակները վերջանալու են, և մենք ունենալու ենք ուժեղ Սյունիք, ուժեղ հայրենիք, ոչ ոք դրանում չպետք է կասկածի»,- հավելել է Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով հարցին, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում պարզ է դառնում՝ քաղաքացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին, Սամվել Կարապետյանն ասել է, որ մերժման պատճառը 8 տարի Փաշինյանի վարած քաղաքականությունն է։ Նրա խոսքով՝ մարդկանց հասցրել են աղքատության, հանձնել են մեր տարածքները։ «Իսկ այդ մարդիկ, ովքեր առանց վախենալու մերժում են, հավաքական կերպարն են այն մարդկանց, ովքեր դեմ են Փաշինյանին ու Փաշինյանի թիմին։ Եվ այդ մարդկանց քանակն ամեն օր ավելանում է և ավելանալու է։ Մենք բացում ենք մարդկանց աչքերը, մարդիկ ավելի ռեալ են տեսնում իրականությունը։ Դրա համար ես սպասում եմ, որ հունիսի 7-ին այդպիսի մարդիկ կլինեն Հայաստանի բնակչության 90 տոկոսը»,- նշել է Սամվել Կարապետյանը։

Հարցին, թե ի՞նչ կասի Փաշինյանին ընտրողներին, Սամվել Կարապետյանը պատասխանել է․ «Կան մարդիկ, որոնք հույսները կտրել են, իրենց միակ հույսը դարձել է նախընտրական կաշառքը, որն այս իշխանությունը մեկ ամիս առաջ նվիրեց մեր ժողովրդին։ Բայց դա չի օգնելու Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Շատ շուտով մենք լուրջ փոփոխություններ ենք բերելու, մենք դառնալու ենք բոլոր հայերի համար հայրենասեր, հայ արժեքները դավանող իշխանություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031