Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նրա հետ կվարվեմ այնպես, ինչպես իր սիրելի օլիգարխն էր վարվում իր հետ». Ռուբեն Հայրապետյանն արձագանքում է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին

Մայիս 12,2026 19:01 Share

«Գնացեք, էդ քաղաքացուն հարցրեք, թե ինչ կլիներ իր հետ, եթե ինքը Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին կամ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանին ոչ թե գոռար «դավաճան» կամ սեռական բնույթի հայհոյանք տար, այլ ուղղակի թարս նայեր»,- քաղաքացու վրա թքելուն  վերաբերող «24 նյուզի» հարցից նյարդայնացավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հետո էլ բորբոքվեց ու դիմելով լրագրողին՝ առաջարկեց հարց տալ կանադահայ Կարեն Մկրտչյանին, որի «դավաճան» վանկարկումից հետո թքել էր նրա վրա։ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մի հատ գնացեք, հարցրեք՝ դու դաշնակցական ես, ինչո՞ւ քո երեք տղաները, որոնք տեղափոխվել են Հայաստան, ՀՀ քաղաքացիություն չեն վերցնում, չեն ծառայում բանակում, իսկ դու քեզ թույլ ես տալիս ՀՀ երկրորդ պաշտոնյային հրապարակային վիրավորանք հնչեցնել, բա գնացեք, հարցրեք, դուխներդ չի հերիքո՞ւմ, թե պետք չի։ Դուխներդ հերիքում է, բայց պետք չի, չէ՞, քանի որ դուք կարող եք ՀՀ ԱԺ նախագահին նման հարց տալ»։

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս հայտարարություններին՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց․ «Մի անգամ արդեն ասել եմ ու վերահաստատում եմ՝ Ալեն Սիմոնյանը երևի կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես հետևից գրկող մարդկանց տեսակից չեմ։ Ես սիրում եմ գրկել կանանց։ Աստված տա՝ մի օր կհանդիպենք, և ես կվարվեմ այնպես, ինչպես իր սիրելի օլիգարխն էր վարվում իր հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031