Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի պետական լրատվական գործակալությունն անդրադարձել է Անիի կամրջի վերականգնմանը

Մայիս 12,2026 22:55 Share

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված Անիի կամրջի վերականգնման մասին։ Կամուրջը ներկայացվել է որպես քաղաքակրթությունների միջև առևտրի և մշակութային փոխազդեցության խորհրդանիշներից մեկը։ Նշվել է, որ Անիի կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ոգևորել է նաև տարածաշրջանի բնակիչներին ու պատմաբաններին։

Թուրքիայի Կովկասի համալսարանի դասախոս և Անիի հնավայրի պեղումների ղեկավար Մուհամմեթ Արսլանը նշել է, որ Անիում պահպանված տարբեր քաղաքակրթություններին պատկանող ճարտարապետական հետքներն այն դարձնում են համաշխարհային պատմության համար կարևոր հնագիտական տարածք։ Նա մասնավորապես նշել է.

«Սա Անատոլիայում թուրք-իսլամական պատմության սկզբնակետն է։ Անատոլիայի առաջին թուրք-իսլամական քաղաքն է։ Մենք գիտենք, որ այստեղ սելջուկների կողմից կառուցվել են քաղաքի համար անհրաժեշտ բոլոր կառույցները՝ առաջին մզկիթը, մեսջիդը, գերեզմանոցը, բաղնիքը, շուկան և այլն։ Այս վայրը կարևոր հնագիտական տարածք է թե՛ համաշխարհային պատմության, թե՛ Անատոլիայում թուրք-իսլամական պատմության տեսանկյունից։ Քաղաքում մինչ օրս կանգուն մնացած պատմաճարտարապետական հուշարձաններ կան։ Դրանցից մեկն էլ Անիի կամուրջն է»։

Արսլանը շեշտել է, որ ստորագրված համատեղ վերականգնման արձանագրությունը այս բացառիկ համաշխարհային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարված ամենակարևոր քայլերից մեկն է։ Նշենք, որ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհ)։ Արսլանը նաև հավելել է.

«Արձանագրության շրջանակում երկու երկրները համատեղ կվերականգնեն այս կամուրջը։ Համաշխարհային ժառանգություն ունեցող այս կամրջի պահպանությունը մեզ համար ողջունելի զարգացում է։ Այն, որ սա նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի մի մասն է, նույնպես կարևոր է։ Կպատրաստվեն կամրջի վերականգնման նախագծերը։ Կամուրջն ու դրա շրջակայքը հնագիտական պեղումների կարիք ունեն։ Մենք ևս, այն ներառել ենք 2026-ի պեղումների ծրագրում։ Վերականգնումը կիրականացվի միջազգային վերականգնողական սկզբունքներին համապատասխան և բնօրինակին համապատասխան ձևով»։

Աղբյուր՝ Ermenihaber.am/Anadolu

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031