Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի III փուլի (CEER) տարածաշրջանային նախագիծն անցկացրել է իր առաջին միջոցառումը՝ կլոր–սեղան քննարկում էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման թեմայով։
Հայաստանին աջակցություն կտրամադրվի էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ՝ գազից կախվածությունը նվազեցնելու նպատակով։
Նախագիծն ունի նաև տարածաշրջանային ուղղվածություն՝ ԱլԳ էներգետիկ կարգավորման առաջին տվյալների բազայի ստեղծում, ապագա էներգետիկ առաջնորդների վերապատրաստում, և ոլորտում երիտասարդների ու կանանց մասնակցության խթանում։
ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն


















































