Լրահոս
Օրվա լրահոսը

Դասապրոցեսի փոխարեն ՔՊ-ի քարոզարշավին մասնակցելը օրենսգրքի հոդվածների խախտում է, դիտարկում ենք դատարան դիմելու հարցը. Դանիել Իոաննիսյան

Մայիս 13,2026 16:37 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների կողմից դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելը առերևույթ խախտում է Ընտրական օրենսգրքի 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները։

«Անկախ դիտորդ» դաշինքում դիտարկում ենք նշված դեպքով դատարան դիմելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածով վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։

Հավելեմ, որ «Անկախ դիտորդ» դաշինքում չունենք փաստեր այն մասին, որ դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ, այդ դեպքում (կամ, եթե նման փաստեր ավելի ուշ ի հայտ գան) տեղի ունեցածը առերևույթ կպարունակեր Քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։

Հետևաբար, եթե որևէ մեկը փաստեր տրամադրի այդ դպրոցների դասատուներին կամ աշակերտներին պարտադրելու վերաբերյալ, «Իրազեկ քաղաքացիների միավորումից» մինչև կես միլիոն դրամ պարգև կստանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031