Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ի հյուրերը Գեղանուշ բնակավայրի բարձր դասարանցիներն էին

Մայիս 13,2026 19:55 Share

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշումը ԶՊՄԿ-ի կարևոր առաջնահերթություններից է։

Այդ նպատակով ընկերությունը շարունակաբար հյուրընկալում է դպրոցականներին և ուսանողներին՝ հնարավորություն տալով նրանց սեփական աչքերով տեսնել հանքի և արտադրական տարածքների աշխատանքը, ծանոթանալ ոլորտի առանձնահատկություններին և ապագա մասնագիտությունների հնարավորություններին։

Այս անգամ ԶՊՄԿ-ի հյուրերը Գեղանուշ բնակավայրի բարձր դասարանցիներն էին։ Այցի ընթացքում աշակերտները շրջեցին հանքում, հետևեցին հսկա տեխնիկայի աշխատանքին, ինչպես նաև այցելեցին հարստացնող ֆաբրիկա։

Այցից հետո շատերը խոստովանեցին, որ երկրաբանության և ոլորտի այլ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը կրկնապատկվեց։

ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով։ Այսօր ընկերության շուրջ 4800 աշխատակիցների ավելի քան 90 տոկոսը տեղացիներն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031